Տպել
Մանուկ Հովհաննեսի Գասպարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
16.09.1949
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1949 թ. սեպտեմբերի 16-ին Ապարանի շրջանի Քասախ գյուղում:

1976 թ. ավարտել է Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտը, 1989 թ.` Բելգորոդի (ՌԴ) սպառողական կոոպերացիայի ինստիտուտը: Տնտեսագետ:

1968-1970 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1971-1990 թթ. աշխատել է ՀԽՍՀ առեւտրի նախարարության համակարգում գլխավոր հաշվապահ, սննդառի տնօրեն: 1990-1997 թթ. եղել է «Օրիոն» ՍՊԸ նախագահ, 1997-1999 թթ.` Երեւանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ֆինանսական բաժնի պետ:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 24 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, ապա «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 4 ընտրատարածքից: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի չորս երեխա: