Տպել
Վահան Շոթայի Բաբայան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
26.11.1980
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1980թ. նոյեմբերի 26-ին Երեւանում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2003թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) պատմաաշխարհագրական ֆակուլտետը:

1999-2001թթ. եղել է ՀՊՄՀ պատմաաշխարհագրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, ապա` ՀՊՄՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ: 2010թ. հիմնադրել եւ ղեկավարել է «Երիտասարդական կառավարություն» եւ «Երիտասարդական քաղաքապետարան» նախագծերը: 2011թ. ղեկավարել է ԱՊՀ երկրների երիտասարդական միջազգային կրթական հավաքը` «Ծաղկաձոր 2011»:

2006-2007թթ. եղել է Հայաստանի երիտասարդական կուսակցության (ՀԵԿ) փոխնախագահ, 2007-2011թթ.` ՀԵԿ նախագահ: 2011թ. ընտրվել է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ (ԲՀԿ-ին ՀԵԿ-ի միավորվելուց հետո): 15.02.2014թ.` ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Ամուսնացած է: