Ընտրատարածք |
||
Ծննդյան թիվ |
15.05.1960 |
|
Կուսակցություն |
«Բարգավաճ Հայաստան» |
|
Խմբակցություն |
||
Հանձնաժողով |
||
Անդամակցություն |
||
Էլ. փոստ |
Ծնվել է 1960թ. մայիսի 15-ին Նոր Հաճնում:
1981թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը: Պատմաբան:
1981-1986թթ. աշխատել է Նաիրիի շրջանի Նոր Գեղիի Գ. Աղաջանյանի անվան խորհտնտեսություն-տեխնիկումում լաբորանտ, հասարակագիտական առարկաների դասախոս: 1985թ. ծառայել է խորհրդային բանակում: 1986-1988թթ. եղել է Նոր Գեղիի խորհտնտեսություն-տեխնիկումի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, 1988-1993թթ.`«Ունիվերսալ-3» կոոպերատիվի փոխտնօրեն, 1993- 2003թթ.` Նոր Գեղիի «Աղավնի» ՍՊԸ տնօրեն:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): Մինչեւ 2006թ. մայիսի 22-ը` ՕԵԿ եւ ՕԵ խմբակցության անդամ: 2006թ. մայիսի 25-ից` «Գործարար» պատգամավորական խմբի անդամ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտաան հանձնաժողովի անդամ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: