National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Մերուժան Համլետի Սիմոնյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
04.09.1963
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն

Ծնվել է 1963թ. սեպտեմբերի 4-ին  Ողջի բանավանում (Սյունիքի մարզ):

1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1988թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ, գյուղարդյունաբերության կազմակերպիչ:

1980-1981թթ. «Սյունիք» խորհրդային տնտեսությունում, ապա  Կապանի անտառտնտեսությունում աշխատել է բանվոր: 1984-1985թթ. Կապանի «Սպին» գործարանում` տնտեսագետ: 1985-1990թթ. Սեւաքարի խորհրդային տնտեսությունում, ապա 1990-1992թթ. Սյունիքի թռչնաֆաբրիկայում` գլխավոր տնտեսագետ: 1995-1997թթ. աշխատել է ՀՀ հարկային տեսչությունում (ՀՏ) քաղաքացիների եկամուտների հարկման բաժնի պետական հարկային տեսուչ, ապա` գույքային հարկերի բաժնի ավագ պետական հարկային տեսուչ, 1997-1999թթ.` ՀՏ 4-րդ վարչության Սյունիքի տարածքային բաժնի օպերլիազոր: 1999-2001թթ. եղել է ՀՀ ՊԵ նախարարության օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի տարածքային բաժնի պետ, Սյունիքի մարզային հարկային տեսչության պետ,  2001-2009թթ.` Կապանի հարկային տեսչության պետ: 2009թ. եղել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության օպերատիվ հետախուզության բաժնի պետ: 2011-2012թթ.` ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 19-րդ բաժնի պետ: Հարկային ծառայության գնդապետ է:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS