National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Բազմասեր Մանաֆասի Առաքելյան

Ծնվել է 1978թ. հունիսի 14-ին  Արագածոտնի մարզի Փարպի գյուղում:

1998-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1994թ. ավարտել է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը: 1998թ.` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզամանկավարժական ֆակուլտետը, 2013թ.՝  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան: Մարզիչ-մանկավարժ: Տնտեսագետ:

1992-1998թթ. եղել է Հայաստանի  ըմբշամարտի հավաքականի անդամ, հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի եւ աշխարհի   բազմաթիվ առաջնությունների մասնակից, մրցանակակիր: Սպորտի վարպետ:

1999-2003թթ. եղել է Ըմբշամարտի հանրապետական մարզադպրոցի մարզիչ, փոխտնօրեն: 2003-2007թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի Արագածոտնի մարզի նախագահ: 2007-2010թթ.` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական: 2010թ. ընտրվել է «Սեւան» մարզական ՀԿ հանրապետական խորհրդի նախագահ, համատեղության կարգով` ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար: 2009 թվականից ՀԱՕԿ-ի գործադիր կոմիտեի անդամ է:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Պարգեւատրվել է «Տրդատ 3-րդ Արշակունի» (2011թ., ՀԱՕԿ) եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության ոսկե մեդալներով (2012թ.):

Ամուսնացած է, ունի երեք զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS