Տպել
Արա Հայկի Արամյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
11.03.1956
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն

Ծնվել է 1956թ. մարտի 11-ին Չարենցավանում:

Պահեստազորի լեյտենանտ է:

1978թ. ավարտել է Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի  մեխանիկական ֆակուլտետը: Ճարտարագետ-մեխանիկ:

1978-1985թթ. Չարենցավանի «Նիիխիտ» գործարանում աշխատել է ճարտարագետ-տեխնոլոգ, մեխանիկական արտադրամասի վարպետ, առաջին արտադրամասի պետ, ոչ ստանդարտ սարքավորումների արտադրամասի պետ, գլխավոր մեխանիկ, 1985-1993թթ.` փոխտնօրեն: 1993թ. նշանակվել է «Կայծ» գործարանի տնօրեն, 1996թ.` «Կայծ» ՓԲԸ նախագահ: 2003թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից: 2003-2004թթ. եղել է ՀՀ քաղաքաշինության նախարար: 2004-2006թթ.` ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական: 2006-2012թթ.` «Կայծ» ՓԲԸ խորհրդի նախագահ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: