National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Արամ Վիգենի Մանուկյան

Ծնվել է 1957թ. մարտի 9-ին Վանաձորում:

1978թ. ավարտել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: Ֆիզիկոս: Մանկավարժ:

1978-1983թթ. Գուգարքի շրջանի Եղեգնուտի միջնակարգ դպրոցում աշխատել է ուսուցիչ: 1983-1990թթ.` Վանաձորի «Ավտոմատիկա» ԳԱՄ ճարտարագետ: 1997-1999թթ. եղել է ՀՀ մշակույթի եւ սպորտի նախարարի առաջին տեղակալ, ապա` տեղակալ: 1999-2003թթ` Երեւանի Կենտրոն համայնքի կրթության եւ մշակույթի բաժնի պետ:

1990-1995թթ.` ԳԽ պատգամավոր (թիվ 103 ընտրատարածք): ԳԽ կրթության եւ գիտության, լեզվի եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար: ՀՀՇ խմբակցության անդամ:

1995-1999թթ. ԱԺ պատգամավոր (թիվ 64 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Հանրապետություն» խմբակցության անդամ: ՀՀՇ վարչության փոխնախագահ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից: 17.07.2010-13.04.2013թթ՝ ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ: 13.04.2013թ.՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:













ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS