National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Լեւոն Արամի Զուրաբյան

Ծնվել է 1964թ. մարտի 9-ին Երեւանում:

1985թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1988թ.` Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան: Ֆիզիկոս: 2000թ. ավարտել է ԱՄՆ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի միջազգային հարաբերություններ եւ պետական կառավարում ֆակուլտետը: Միջազգային հարաբերությունների մագիստրոս:

1989-1991թթ. եղել է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1991թ. հուլիս-1991թ. նոյեմբեր` ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի խորհրդական, 1991-1998թթ.` ՀՀ նախագահի օգնական, 1994 թվականից` միաժամանակ մամլո քարտուղար: 1998-2012թթ. աշխատել է ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու: 2001-2004թթ.՝ «Փրայսուոտերհաուզկուպերս» ընկերության՝ Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ծրագրի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար: 2005-2007թթ.` Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան: 2008-2013թթ. եղել «Հայ ազգային կոնգրես»-ի կենտրոնական գրասենյակի համակարգող:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից: 06.05.2012-13.04.2013թթ.՝ անկուսակցական: 13.04.2013թ.՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ:

Տեսական եւ մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառում գիտական մի շարք աշխատությունների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:









ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS