Արմեն Կառլուշի Բաբայան
Ընտրատարածք |
|||||||
Ծննդյան թիվ |
11.07.1972 |
||||||
Կուսակցություն |
Անկուսակցական |
||||||
Խմբակցություն |
|||||||
Հանձնաժողովներ |
|||||||
Անդամակցություն |
Ծնվել է 1972թ. հուլիսի 11-ին Արմավիրում:
1998թ. ավարտել է «Վարդանանց» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ:
1997-1999թթ. եղել է «Հայկոոպ» մանրամեծածախ բազայի առեւտրի բաժնի պետի տեղակալ, ապա` բաժնի պետ: 2000-2001թթ. «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ում աշխատել է պահեստապետ, 2001-2002թթ.` արտադրամասի պետի տեղակալ: 2003-2012թթ. եղել է «Հոմենվե» ՍՊԸ գործադիր տնօրեն: 2004-2007թթ.` «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ ֆիրմային խանութների գծով փոխտնօրեն: 2007-2012թթ. եղել է «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ի գործադիր տնօրեն:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երեք զավակ