National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
21.11.1959
Կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
Խմբակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1959թ. նոյեմբերի 20-ին Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքում:

1977-1978թթ. սովորել է Կալիֆոռնիայի պետական համալսարանի Բերքլիի մասնաճյուղի (UC Berkeley) քաղաքագիտության բաժնում, 1979թ. տեղափոխվել է նույն համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղ (UCLA)` բարձրագույն ուսումը շարունակելով հայոց պատմության մասնագիտացմամբ: 1980թ. ավարտել է հիշյալ համալսարանը` պատմության եւ արեւելագիտության զույգ ամբիոններից ստանալով  «Bachelor of Arts» տիտղոսը եւ գերազանցության «Summa Cum Laude» շքանշանը: Մագիստրոսի տիտղոսը ստացել է  1982թ. Մասաչուսեթս նահանգի Թաֆտս համալսարանի Միջազգային օրենքի եւ դիվանագիտության Ֆլեչեր ինստիտուտում, որտեղ մասնագիտացել է միջազգային օրենքի, դիվանագիտության պատմության եւ համայնավար երկրների արտաքին քաղաքականության բնագավառներում: 1985թ. Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանի Իրավաբանական կենտրոնում ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան:

1981-1982թթ. աշխատել է Թաֆտս համալսարանում` որպես հայոց պատմության դասախոս, 1985-1989թթ.` Լոս Անջելեսի Հիլ, Ֆերեր եւ Բրիլ, Ուիթման եւ Ռանսըմ, Ստռուք եւ Լվան եւ Քուդեր եղբայրներ փաստաբանական գրասենյակներում` իրավաբան: 1989թ. հիմնադրել եւ ղեկավարել է Հայ փաստաբաննների միությունը:

1990թ. հունվարին, դառնալով հայրենիք, տնօրինել է Ամերիկայի  հայկական համագումարի աղետի գոտու վերականգնման գրասենյակը: 1991-1992թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի առաջին նախարարը: 1993թ. Երեւանում նախաձեռնել եւ մինչեւ օրս նախագահում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը: 1998թ. հանրային կարճատեւ ծառայություն է կատարել ՀՀ տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունում եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամում:

Հեղինակել է տասնյակ ուսումնասիրություններ, մենագրություններ ու հոդվածներ, որոնք լույս են տեսել հայկական, ամերիկյան, եվրոպական, ռուսական, միջինարեւելյան հրատարակչություններում ու պարբերական մամուլում: ՌԱՀՀ կենտրոնում հիմնադրել է «Հայացք Երեւանից» հասարակական-քաղաքական-մշակութային ամսագիրը:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Ժառանգություն» կուսակցություն): 07.06.2007-08.09.2008 «Ժառանգություն» խմբակցության ղեկավար:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի հինգ երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS