National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Ռուբիկ Կարապետի Հակոբյան
Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 17-ին Գավառում (Գեղարքունիքի մարզ):

1974-1976թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1976-1980թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1980-1983թթ. նպատակային գործուղմամբ ուսումը շարունակել եւ ավարտել է Սանկտ Պետերբուրգի (Լենինգրադ) պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Քաղաքական գիտությունների թեկնածու:

1972-1974թթ. Կամոյի «Դիպոլ» ԱՄ-ում աշխատել է բանվոր: 1984-1990թթ. Հայաստանի հեռուստառադիոպետկոմում աշխատել է խմբագիր, քաղաքական մեկնաբան, բաժնի վարիչ: 2000-2008թթ.` ՀՀ գլխավոր հյուպատոս Սանկտ Պետերբուրգում (ՌԴ): 2008-2012թթ.` քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն:

1990-1995թթ.` ՀՀ ԳԽ պատգամավոր (թիվ 131 ընտրատարածք): ԳԽ լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար: 1994-1995թթ.` ԳԽ սահմանադրական հանձնաժողովի անդամ: ՀՅԴ պատգամավորական խմբի ղեկավար:

1995-1999թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 8 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության անդամ:

1999-2000թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության քարտուղար:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS