National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Գագիկ Վաղինակի Մելիքյան

Ծնվել է 1960թ. հունվարի 1-ին Բերդ քաղաքում (Տավուշի  մարզ):

1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1981թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային եւ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետները: Տնտեսագետ: Իրավաբան:

1983-1985թթ. եղել է «Գլխհայջրշին» վարչության թիվ 9 ՇՄՇ-ի պլանային-ֆինանսական բաժնի պետ, 1985-1986թթ. Բերդի խորհրդային տնտեսությունում աշխատել է բանվոր, 1986-1989թթ.` «Հայագրոարդ»-ի Տավուշի շրջանային միավորման վերահսկողության-վերստուգման աշխատանքների գծով մասնագետ, 1989-1991թթ. եղել է ՀԿԿ Շամշադինի շրջկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչ, 1991-1993թթ.՝ Բերդի ռելեի գործարանի գլխավոր հաշվապահ, 1993-1995թթ.՝ Տավուշի կապի հանգույցի տնօրեն, 1995-1999թթ.՝ «Հայագրոբանկ»-ի Տավուշի մասնաճյուղի կառավարիչ:

2012 թվականից «Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորում» ՀԿ խորհրդի նախագահն է:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 74 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):  ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության քարտուղար: ՀՀԿ խորհրդի անդամ:

2008-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: 2011-2012թթ. ՀՀԿ խմբակցության քարտուղար: ՀՀԿ խորհրդի անդամ:

2014թ. ապրիլի 26-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (2003թ.), «Զորավար Անդրանիկ» (2004թ., ՊՆ), «Գարեգին Նժդեհ» (2005թ.,ՊՆ), «Վազգեն Սարգսյան» (2006թ., ՊՆ) մեդալներով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե (2006թ.)  եւ «Հայաստան. 5-րդ բրիգադ» (2009թ., ԵԿՄ) հուշամեդալներով, Երախտագիտության մեդալով (2016թ.):

Ամուսնացած է, ունի երեք զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS