Տպել
Հռիփսիմե Նորիկի Ավետիսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
17.06.1973
Կուսակցություն
Միավորված Աշխատանքային Կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1973 թ. հունիսի 17-ին Երեւանում:

1995 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ-ֆինանսիստ:

1995-1997 թթ. աշխատել է «Հայխնայբանկ»-ի վարչության հաշվապահությունում, 1997 թ.` «Հայկուրորտխորհրդում» հաշվապահ, 1997-2003 թթ.՝ «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ գլխավոր հաշվապահ: 1999 թվականից` Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի լիիրավ անդամ: 2001թ. սովորում է Երեւանի կառավարման ԳՀԻ ասպիրանտուրայում:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՄԱԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ օտարերկրյա վարկերի, փոխառությունների, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ: ՄԱԿ խմբակցության քարտուղար: ՄԱԿ անդամ:

Ամուսնացած չէ: