National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Վազգեն Ղուկասի Կարախանյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
05.08.1946
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն

Ծնվել է 1946թ. օգոստոսի 5-ին Իրանի Սպահանի մարզի Սինադան գյուղում:

1965-1968թթ. սովորել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում (քաղաքական դրդապատճառներով թողել է ուսումը):

1968թ. աշխատել է Երեւանի 26 կոմիսարների շրջանի թիվ 6 տնային կառավարչությունում տեխնիկ, 1970-1972թթ. «Հայկապշին» վարչությունում` մոնտաժող, պահեստապետ, 1972-1977թթ. Երեւանի ավտոբեռնիչների գործարանում` պահեստապետ, հղկող բանվոր, տեխնիկական վերահսկիչ: 1977-1981թթ. եղել է «Աբովյանշին» տրեստում վարպետ, 1981-2003թթ. Երեւանի «Հիդրոապարատ» գործարանում՝ բանվոր, տեղամասի պետ, տնօրենի օգնական, ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալ: 2012-2014թթ. եղել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի խորհրդական:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2014թ. հունիսի 5-ին  Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով  Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով (2003թ.):

Ամուսնացած է, ունի չորս զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS