National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Մանվել Սեկտորի Գրիգորյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
14.07.1956
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում:

1975-77թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1993թ. ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, 1998թ. ավարտել Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան: 1996թ. ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացը։

1988 թվականից մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1992թ. նշանակվել է  ԼՂՀ պաշտպանական առաջին շրջանի (Հադրութի շրջան) Էդիլուի Ձորակի կամավորական գումարտակի հրամանատար:

1992-1993թթ. եղել է Էջմիածնի  կամավորական գումարտակի հրամանատար՝ կապիտանի, ապա` մայորի կոչումով: 1993թ. նշանակվել է 83-րդ ԱՄՀ բրիգադի հրամանատար (փոխգնդապետ): 1994թ. ստացել է գնդապետի կոչում։ 1996-2000թթ. գեներալ-մայորի կոչումով եղել է ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատար։ 2000թ. ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ 2000-2008թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ մարտական պատրաստության գծով:

1992թ. ընտրվել  է ԼՂՀ Գերագույն խորհրդի  պատգամավոր:

1999 թվականից ՀՀ ԵԿՄ վարչության նախագահն է:

Պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (1994թ., ՀՀ),  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (1994թ., ԼՂՀ), «Ոսկե արծիվ» (2000թ., ԼՂՀ), «Սպարապետ Վազգեն Սարգսյան» (2002թ., ԵԿՄ), «Ներսես Շնորհալի» (2003թ., Մայր աթոռ Ս. Էջմիածին) շքանշաններով, ՀՀ վարչապետի հուշամեդալով (2003թ.), ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով (2015թ.): Արժանացել է ԼՂՀ «Արցախի հերոս» կոչման (2000թ.), Էջմիածին, Արմավիր եւ ԼՂՀ Մարտակերտ ու Հադրութ քաղաքների «Պատվավոր քաղաքացի» կոչման:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: Անկուսակցական:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի 8 զավակ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS