National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Արման Արմենի Սաղաթելյան

Ծնվել է 1975թ. oգոստոսի 26-ին Երեւանում:

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Պահեստազորի կապիտան:

1990-91թթ. եղել է Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական կոմիտեի օդադեսանտային դպրոցի սան: 1997թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան: 2000թ.՝ ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան: Քաղաքական գիտությունների թեկնածու:

1991թ. եղել է Հայաստանի ազգային հեռուստաընկերության «Գործ» հաղորդաշարի համահեղինակ եւ հաղորդավար: 2000-2010թթ.՝ ՀՀ ՊՆ քարոզչության եւ հասարակայնության հետ կապերի մասնագետ, ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար: 2001-2010թթ. դասավանդել է Հայ-ռուսական (սլավոնական),  2007-2008թթ.՝ Հայաստանի ֆրանսիական համալսարաններում: 2003-2004թթ.՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական, ապա՝ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար: 2010-2011թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատել է խորհրդական: 2011-2013թթ. ղեկավարել է Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի «Տեղեկատվության եւ հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոն»-ը (ամբիոնը): 2011- 2013թթ. եղել է «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրեն, 2012–2013թթ.՝ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ: 2013–2015թթ. եղել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար: 2015-2016թթ.՝ Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն:

Արցախյան ազատամարտի մասնակից է: Իր հրամանատարությամբ գործող ուսանողական ջոկատով մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի գյուղերի դպրոցների վերականգնմանը, դասավանդել Մեծ Շեն գյուղի դպրոցում:

«Նոր հայեր (Новые армяне)» ՈՒՀԱ-ի թիմի հիմնադիրներից է, եղել է թիմի ավագ (մինչեւ 1997թ.):

2003 թվականից՝ «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» համահիմնադիր եւ փոխնախագահ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է  «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, ՀՀ ԱԺ պատվո եւ «Գարեգին Նժդեհ» մեդալներով:

Մի շարք գիտական հոդվածների, ուսումնական ծրագրերի հեղինակ եւ համահեղինակ է:

Ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS