National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Արմենուհի Ստեփանի Կյուրեղյան
Ծնվել է 1963թ. օգոստոսի 26-ին Վանաձորում:

1984թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Մաթեմատիկոս: 1988թ.՝ ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ:

1988-1992թթ. եղել է ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնի գիտաշխատող, 1992 թվականից՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Վանաձորի պետական համալսարան) ինֆորմատիկայի ու տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման ամբիոնի դոցենտ: 1993-2000թթ.՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի տարածքային բաժնի նպաստների բաժնի վարիչ: 2016-2017թթ.՝ Վանաձորի ավագանու անդամ:

1997 թվականից՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի քարտուղար, ապա՝ փոխնախագահ, նախագահ: 2004թ.՝ ասոցիացիային կից Կանանց լիդերության բարձրագույն դպրոցի, 2005թ.՝ Քաղաքացիական նախաձեռնությունների Լոռու մարզային կենտրոնների ղեկավար:

2006 թվականից ՀՅԴ կուսակցության անդամ է:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ԱԺ պատվոգրով (2017թ.):

Երկու ուսումնական ձեռնարկի, մասնագիտական 30 հոդվածի հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS