National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Կարինե Խաչիկի Աճեմյան
Ծնվել է 1962թ. հուլիսի 1-ին Երեւանում:

1981թ. ավարտել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը: 1988թ.՝ Երեւանի  պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1992թ.՝  Հայ-բրիտանական բիզնես դպրոցը՝  գործարար-մենեջերի որակավորմամբ: 1999թ. ստացել է առեւտրային բանկերի ռազմավարական պլանավորման ոլորտի բանկային աշխատողի որակավորում (IBTI, Վիեննա):

1982-1984թթ. Երեւանի Ստ. Ջրբաշյանի անվան թիվ 8 երաժշտական դպրոցում աշխատել է դաշնամուրի դասատու եւ կոնցերտմայստեր, 1988թ.՝ ՀԽՍՀ մշակույթի նախարարության գիտամեթոդաբանական կենտրոնի ռեժիսոր, ավագ գիտաշխատող: 1992թ. եղել է «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊՓԲԸ  դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրության բեմադրիչ: 1994-1996թթ.՝ «Մետրո» թատրոնի տնօրեն, 1996-1998թթ.՝ Շախմատի համահայկական բարեգործական «Նավակ» հիմնադրամի «Նավակ-1» ԴՁ տնօրեն: 1998թ. աշխատել է «Հայխնայբանկ»-ի գլխավոր տնօրենի խորհրդական, այնուհետեւ՝ աշխատակազմի եւ քարտուղարության ղեկավար: 2000-2002թթ.՝  Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենի խորհրդականը: 2002-2004թթ.՝ «GTMC» (General Transworld Manufactoring Compani) ՓԲԸ ֆինանսական բաժնի պետ, 2004-2005թթ.` «Քանաքեռ» ՓԲԸ տնօրենի գլխավոր խորհրդական: 2005-2009թ.՝ «Արվեստ» հիմնադրամի գլխավոր տնօրեն, 2008թ.` ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, 2009թ.փետրվար-մայիս` «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:  2010թ.՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի  կառավարման խորհրդի անդամ: 2012թ.՝ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի խորհրդի անդամ:

2005 թվականից ՀՀԿ կանանց խորհրդի անդամ է, մշակութային հանձնախմբի ղեկավար:

12.05.2009-31.05.2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով (2016թ., ՊՆ)

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS