National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Վարդան Բաբկենի Բոստանջյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
09.09.1949
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1949թ. սեպտեմբերի 9-ին Երեւանում։

1971թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, 1977թ.` ՍՍՀՄ ԳԱ սիբիրյան բաժանմունքի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։ Ճարտարագետ-էլեկտրիկ։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։

1971-1974թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ավագ ճարտարագետ, 1977-1993թթ.` Հայաստանի պետպլանի տնտեսագիտության եւ պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող, սեկտորի վարիչ, բաժնի վարիչ, գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն: 1990-1994թթ եւ 1994-1998թթ. եղել է Երեւանի Խորհրդային շրջանի շրջխորհրդի պատգամավոր: 1993-1999թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի աշխատակազմի սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ, ապա՝  ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վերլուծության վարչության պետ։ 1994-1996թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի վարչության անդամ։ 1998-2000թթ.՝ ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարարության կոլեգիայի անդամ: 2003-2007թթ.՝ Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ: 2012 թվականից ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր է, մագիստրոսական ծրագրերի ղեկավար:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր  (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք)։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։

2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Արժանացել է Համամիութենական մրցանակաբաշխության դափնեկրի կոչման (1980թ.): Պարգեւատրվել է Սեւծովյան երկրների տնտեսական համագործակցության ԽՎ արծաթե մեդալով (2013թ.), «Ինժեներական փառք» շքանշանով (2014թ., ՌԴ), ՀՀ ԱԺ պատվոգրով (2016թ.):

ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ է, Միջազգային եւ ՀՀ ճարտարագիտական ակադեմիաների անդամ: 200-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ։


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS