National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Արաիկ Ռաֆայելի Հովհաննիսյան

Ծնվել է 1964թ. նոյեմբերի 23-ին Երեւանում:

1986թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, 1984թ.՝ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը: Էլեկտրոնային տեխնիկայի ճարտարագետ: Դասախոս-միջազգայնագետ:

1986-1994թթ. աշխատել է «Անի» ԳԱՄ ճարտարագետ, առաջատար մասնագետ, ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար: 1994-2001թթ.` Երեւանի քաղաքապետարանի առաջին կարգի մասնագետ, գլխավոր մասնագետ: 1996, 1999, 2002 եւ 2005թթ. ընտրվել է Երեւանի Շենգավիթ համայնքի ավագանու անդամ: 1999-2008թթ. եղել է Եվրամիության, ԱՄՆ ՄԶԳ, գերմանական GTZ, URBAN, RTI եւ այլ միջազգային կազմակերպությունների ծրագրերի ղեկավար, դասախոս, խորհրդատու: 2001 թվականին մասնակցել է «Հակամարտությունների կարգավորման եւ խաղաղության հաստատման, Ժողովրդավարական առաջնորդության զարգացման» ծրագրին (Քեմբրիջ), ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին: 2005թ.՝ ՀՀ ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:

2000 թվականից Հայաստանի ավագանիների ասոցիացիայի նախագահն է, 2002թ.՝ «Ավագանի+» թերթի խմբագրական խորհրդի նախագահ: 2003թ. ընդգրկվել է Եվրոպայի խորհրդի ուսումնական ծրագրերի պլանավորման եւ անցկացման աշխատանքային խմբում: 2004թ. ընտրվել է «Միավորված քաղաքներ եւ տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակերպության Համաշխարհային խորհրդի եւ գործադիր կոմիտեի անդամ: 2006թ. ընտրվել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շահառուների խորհրդի անդամ, 2007թ.` նաեւ կառավարման խորհրդի անդամ:

05.09.2008-31.05.2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է Շենգավիթ համայնքի «Գարեգին Նժդեհ» ոսկե հուշամեդալով (2006թ.), ՀՀ Ազգային ժողովի պատվո (2011թ.), «ԱՊՀ ՄԽՎ. 20 տարի» հոբելյանական (2015թ.) մեդալներով եւ ԱՊՀ ՄԽՎ պատվոգրով (2015թ.): Շենգավիթ համայնքի պատվավոր քաղաքացի է:

Հեղինակ է մի շարք հոդվածների, համահեղինակ` ուսումնական ձեռնարկների եւ ուղեցույցների:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS