National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Հարություն Կարապետի Կարապողոսյան
Ծնվել է 1955թ. մայիսի 1-ին Երեւանում:

1980թ. ավարտել է Լենինգրադի անտառտեխնիկայի ակադեմիան: Ճարտարագետ-մեխանիկ: 2004թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ:

1972-1973թթ. եղել է Երեւանի կաշվե գալանտերեայի ֆաբրիկայի կոմպլեկտավորող, 1973-1974թթ.՝ Աբովյանի չափիչ սարքերի գործարանի զոդող, 1975թ. (ապրիլ-նոյեմբեր)՝ «Երեւանշին» արտադրական միավորման պարկետագործ, 1976-1980թթ.՝ Երեւանի ատաղձագործական կոմբինատի ատաղձագործ: 1980-1990թթ.՝ Երեւանի թիվ 45 դպրոցի աշխատանքի ուսուցման ուսուցիչ,1994-2001թթ.՝ «Հենրիկ եւ Վահագն» ՍՊԸ փոխտնօրեն, 2001-2003, 2006-2010 եւ 2011-2013թթ.՝ «Կարո եւ Գարիկ» ՍՊԸ տնօրեն:

1999, 2002 եւ 2005թթ. ընտրվել է Էրեբունի համայնքի ավագանու անդամ: 2009-2013թթ. եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS