Տպել
Մուրադ Սահակի Մուրադյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
04.08.1957
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1957թ. օգոստոսի 4-ին Արմավիրի մարզի (նախկինում՝ Էջմիածնի շրջան) Մուսալեռ գյուղում:

1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1994թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի առեւտրի եւ հասարակական սննդի էկոնոմիկայի կառավարման ֆակուլտետը: Տնտեսագետ:

1977-1979թթ. եղել է Մասիսի ստվարաթղթի կոմբինատի մեքենավար: 1979-1982թթ.՝ Դաշտավան գյուղի կոլտնտեսության բրիգադավար: 1982-1989թթ.՝ «Հայկոոպ»-ի շրջկոոպի շինանյութի խանութի տնօրեն: 1989-1993թթ. եղել է Մասիսի կոշտ վառելիքի բազայի պետ: 1996-1998թթ.` ՀՀ ՊՆ զինվորական առեւտրի վարչության պետ: 2000-2001թթ.` ՀՀ բնապահպանության նախարար: 2003-2012թթ.` «Արկամար» ՍՊԸ տնօրեն:

10.06.1999-20.05.2000թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 29 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2012-2017թթ. ԱԺ պատգամավոր (թիվ 16 ընտրատարածք): ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: