National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Վանիկ Խաչիկի Ասատրյան
Ծնվել է 1956թ. հունվարի 31-ին Սպիտակ քաղաքում:

1977-1979թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1976թ. ավարտել է Գուգարքի գյուղատնտեսական սովխոզ-տեխնիկումը, 1988թ.՝ Շինարարական տեխնիկական առաջադիմության համալսարանը: 1994թ.՝ ՌԴ Բելգորոդի սպառողական կոոպերացիայի ակադեմիան: Տնտեսագետ:

1976-1977թթ. եղել է Հայգյուղտեխնիկայի Սպիտակի ձեռնարկության մելիորատիվ ջոկատի բրիգադիր: 1980-1994թթ.՝ Սպիտակի կարի արտադրական միավորման ձեւող արտադրամասի պետ, Մեծ Պառնիի կարի ֆաբրիկայի տնօրեն:

1994-1995թթ. եղել է Սպիտակի կարի արտադրական միավորման գլխավոր տնօրեն, 1995-2017թթ.՝ «Վանուհի» ԲԲԸ նախագահ, 2002-2008թթ.՝ Սպիտակի քաղաքապետ, 2009թ.՝  Լոռու մարզպետի օգնական, 2009-2011թթ.՝ Լոռու մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ, 2012-2016թթ.՝ Լոռու փոխմարզպետ: ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդական է:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ՀՀ վարչապետի (2006թ.) եւ «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե (2006թ.) հուշամեդալներով, ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2006թ.) եւ պատվոգրով (2007թ.), «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալով (2007թ., «Մաշտոց ամսագիր»):

Ամուսնացած է, ունի չորս զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am