National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Հարություն Արփիարի Ղարագյոզյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
01.05.1959
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Խմբակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1959թ. մայիսի 1-ին Երեւանում:

1986թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը, 2000թ.՝ Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ: Իրավաբան:

1985-1990թթ. «Հայխողովակառ» վարչությունում աշխատել է տնտեսագետ, բազայի տնօրեն, 1992-1993թթ.՝ «Հայմետաղառ» ֆիրմայի գլխավոր տնօրեն, 1993-1995թթ.՝ Երեւանի հրուշակեղենի-մակարոնի ֆաբրիկայի տնօրեն, 1995-1999թթ.՝ «Հայհրուշակ» ԲԲԸ նախագահ:

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք): ԳԽ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա՝ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:  Անկուսակցական:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 23 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 12 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2012-2017թթ.՝  ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS