National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Հակոբ Աշոտի Նազարյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
10.08.1979
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1979թ. օգոստոսի 10-ին Գեղարքունիքի մարզի (նախկինում՝ Մարտունու շրջան) Վարդենիկ գյուղում:

2001թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը: 2003թ.՝ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: Պատմության մագիստրոս: 2006թ.՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան, 2009թ.՝  «Հայբուսակ» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

2009-2013թթ. եղել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության միջազգային կապերի բաժնի առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ապա՝ բաժնի պետ: 2010-2013թթ.՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության արհմիության նախագահ: 2013-2017թթ.՝ «Զորախաչ» ՍՊԸ փոխտնօրեն:

2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, Մալաթիա-Սեբաստիա տարածքային խորհրդի նախագահ:

2017թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Մասնակցել է միջազգային սեմինարների, գիտաժողովների, գիտարշավների: Բազմաթիվ ծրագրերի եւ գիտական հոդվածների հեղինակ է: Պարգեւատրվել է մի շարք պատվոգրերով եւ շնորհակալագրերով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS