Տպել
Ռուզաննա Հակոբի Առաքելյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
15.02.1959
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1959թ. փետրվարի 15-ին Երեւանում:

1982թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Բանասեր, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ:

1982-1991թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթի թղթակից, այնուհետեւ բաժնի վարիչ: 1991-1994թթ.` «Երկիր» օրաթերթի բաժնի վարիչ: 1998 թվականից աշխատում է ՀՀ հանրային ռադիոյում:

1989 թվականից ՀՅԴ կուսակցության անդամ է: Նույն թվականից՝ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ:

2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ:

2018թ. մայիսի 16-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով:


Պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» (2011թ.),  ՀՀ մշակույթի նախարարության ոսկե   (2016թ.),  ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» (2016թ.) մեդալներով:

Երկու գրքի՝ «Ծուխ» եւ «Հավատամք», եւ բազմաթիվ հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ: