National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Այծեմնիկ Հայկի Օհանյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
27.08.1957
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Խմբակցություններ
Հանձնաժողով
Ծնվել է 1957թ. օգոստոսի 8-ին Վանաձորում (նախկինում՝ Կիրովական):

1980թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի ընդհանուր բժշկության ֆակուլտետը, 1981թ.` նույն ֆակուլտետի կլինիկական ինտերնատուրան (բուժական գործ):

1981-1989թթ. աշխատել է Կիրովականի առաջին բուժմիավորման թերապեւտ, 1989-1998թթ.՝ Վանաձորի առաջին պոլիկլինիկայի գերձայնային ախտորոշման բաժանմունքի վարիչ: 1998-2002թթ.՝  «Վանաձորի 2-րդ հիվանդանոց» ՊՓԲԸ բժիշկ-սոնոգրաֆիստ: 2002-2007թթ. եղել է «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ ախտորոշիչ բաշանմունքի վարիչ, 2007-2008թթ.՝ Վանաձորի «թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ բժիշկ-սոնոգրաֆիստ: 2008-2012թթ.՝ «Վանաձորի թիվ 2 հիվանդանոց» ՊՓԲԸ ախտորոշիչ բաժանմունքի վարիչ, 2012-2014թթ.՝ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ բժիշկ-սոնոգրաֆիստ, 2014-2018թթ.՝ «Վանաձորի ԲԿ» ՓԲԸ բժիշկ-սոնոգրաֆիստ: 2000-2018թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ մատուցելով բժշկական ծառայություն:

2005-2008թթ. եղել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ: 2016-2018թթ.՝ Վանաձոր համայնքի ավագանու անդամ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով:

2011 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

2018թ. օգոստոսի 14-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով (2011թ.):

Ամուսնացած է, ունի երկու զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS