National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Լուսինե Խաչիկի Բադալյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
02.02.1980
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1980թ. փետրվարի 2-ին Երեւանում:

2003թ.ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժինը: Հայ արվեստի պատմության տեսության մագիստրոս: 2003թ.՝ Կապույտ մզկիթի «Պարսկերեն լեզու եւ մշակույթ» դասընթացը: 2013թ.՝ Սանտա Աննա ինստիտուտի (Սորենտո Լինգուե, Իտալիա) «Իտալերեն լեզու եւ մշակույթ» դասընթացը: 2015թ.՝ Միջազգային այցելու-առաջնորդների ծրագիր IVLP (International Visitor leadership program, ԱՄՆ):

1997-1998թթ. աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում («Գիշերալիք»), 1998-2001թթ.՝ «Հայ FM» ռադիոկայանում («Մեկ գավաթ սուրճ»), 2001-2018թթ.՝ «Ռադիո Վան FM 103.1» ռադիոալիքում («Time Out», «Free Time»): 1997-1999թթ. եւ 2005-2010թթ.՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում («Նոր Սերունդ») եւ («Բարի լույս», «Հացի խնդիր», «Բենեֆիս», «Կռունկ» երաժշտական փառատոն), 2000-2005թթ.՝ Պրոմեթեւս (Հ2) («Սկանվորդ շոու», «Ամեն օր», «Բարի լույս»), 2010- 2015թթ.՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունում ( «Սկսենք նորից», «Մի ուղեգրի պատմություն»), 2015-2018թթ.՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում («Բարեւ Երկիր»), 2018-2019թթ.՝ «1in.am»-ում ( «Հարցազրույց»): Աշխատել է թիվ 61 միջնակարգ դպրոցի պատմության եւ հասարակագիտության ուսուցիչ: Դասավանդել է լրագրության եւ հաղորդավարության հիմունքներ ԵՊՀ Մասս Մեդիա եւ Ա. Աբելյան կենտրոններում:

Մասնակցել է մի շարք ծրագրերի՝ «Կանայք գյուղատնտեսության մեջ» եւ «Օրգանական գյուղատնտեսություն» ծրագրերի լուսաբանում եւ տարածում (2016 թվականից), Գյուղատնտեսության ԵՄ օրգանական դեսպան (Organic Ambassador EU) (2017թ.), «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի անդամ (2015թ.), «City of Smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ (2018թ.):

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am