National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Անուշ Էդվարդի Բեղլոյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
31.07.1969
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1969թ. hուլիսի 31-ին Երեւանում:

1991թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:

Ֆիզիկոս: 1995թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կառավարման ֆակուլտետը: Գործարար կառավարման մագիստրոս  (MBA):

1995-1997թթ. աշխատել է «Մարսթն & Մարսթն» քաղաքների (վարչաշրջանների) կառավարման միջազգային ասոցիացիայի գրասենյակի մենեջեր: 1998-2000թթ.՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի երեւանյան գրասենյակի մարդկային ռեսուրսների եւ ֆինանսների կառավարման գծով ազգային պատասխանատու: 2000-2002թթ.՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի վարչական մենեջեր եւ մասնավոր հատվածի զարգացման խորհրդատու: 2003-2004թթ.՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի բաժնի ղեկավար, գործադիր տնօրենի հաղորդակցության գծով խորհրդատու: 2003-2009թթ.՝ «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» հկ գործադիր տնօրեն: 2005-2009թթ. եւ 2016 թվականից՝ Հայաստանի ֆրանսիական համալսարանի դասախոս (գործարար հաղորդակցություն եւ հասարակայնության հետ կապեր): 2008-2014թթ.՝ «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար: 2014թ. մարտ-հոկտեմբեր` «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IdeA) հիմնադրամի մարկետինգի եւ հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար: 2015-2018թթ.՝ «Հանրային հաղորդակցության լաբորատորիա» ՍՊԸ գլխավոր գործադիր տնօրեն: 2016-2018թթ.՝ Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի հաղորդակցության եւ հանրային կապերի խորհրդատու: 2018թ. «Իրավական կրթության եւ վերականգնման ծրագրերի իրականացման կենտրոն» հկ եւ ՀՀ արդարադատության նախարարության հաղորդակցության խորհրդատու: 2016-2017թթ.՝ ԵՄ Արեւելյան գործընկերության «Մշակույթ ու ստեղծագործարարություն» ծրագիր շահերի պաշտպանության եւ հաղորդակցության գծով միջազգային փորձագետ Ուկրաինայում, Բելառուսում եւ Մոլդովայում: 2016թ.՝ «Օքսիջեն» հիմնադրամի «Ազգային քաղաքական երկխոսության խթանում Հայաստանում քաղաքացիական հասարակության մասնակցության բարձրացման միջոցով» ծրագրի դասընթացավար: 2016-2018թթ.՝ ԵՄ «Քաղաքապետերի արեւելյան դաշնագիր» հայաստանյան ծրագրի հաղորդակցության գծով ավագ փորձագետ: 2017թ. փետրվար-2018թ. դեկտեմբեր՝ «Եվրասիա» հիմնադրամի Կենտրոնական Ասիայի շահերի պաշտպանության ոլորտում միջազգային փորձագետ Ղազախստանում: 2018թ.՝ ԵԽ Արեւմտյան Բալկանների ու Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանության միջազգային փորձագետ Բոսնիա եւ Հերցեգովինայում: 2018թ. ապրիլ-սեպտեմբեր` ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի խորհրդական:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Քաղաքական ու գործարար հաղորդակցության եւ շահերի պաշտպանության ոլորտի մի շարք հետազոտությունների եւ միջազգային զեկույցների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS