Տպել
Արթուր Գրիշայի Գրիգորյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
20.09.1969
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 20-ին Կոտայքի մարզի Բջնի գյուղում:

1987-1989թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1995թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան, արդարադատության փոխգնդապետ:

1992-1999թթ. աշխատել է Հրազդանի շրջանային ժողովրդական դատարանի դատական տեսուչ, ապա գրասենյակի պետ: 1999-2005թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի մարզային ստորաբաժանման պետ: 2007 -2008թթ.՝ ՀՀ վերահսկիչ պալատի իրավական վարչության բաժնի պետ, ապա 3-րդ վարչության պետի տեղակալ, 2008-2010թթ.՝ 8-րդ վարչության պետ: 2010-2012թթ.՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: 2012-2017թթ. զբաղվել է ձեռնարկատիրությամբ: 2017-2018թթ. եղել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի ներքին վերահսկողության ծառայության պետ: 2018թ. մայիս-2018թ. հոկտեմբեր՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով (2009թ.):

Ամուսնացած է, ունի երկու զավակ: