National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Եղիշե Հենրիկի Սողոմոնյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
08.02.1983
Կուսակցություն
«Առաքելություն»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1983թ. փետրվարի 8-ին Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղում:

2004թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետը: 2006թ.՝ ԵՊՀ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2009թ.՝  ԵՊՀ նույն ֆակուլտետի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու:

Ստացել է հաշվապահի եւ աուդիտորի որակավորում  (2008թ.՝ ՀՀ ֆինանսների նախարարություն եւ 2014թ.՝ ՀՀ հաշվապահների եւ աուդիտորների ասոցացիա, ՀՀ ֆինանսների նախարարություն):

2005-2006թթ. եղել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վարկային մասնագետ: 2006-2008թթ.՝ «Մետրոպոլ» ՍՊԸ հաշվապահ: 2008-2010թթ.՝ «Սովռանո» ՍՊԸ ֆինանսիստ:

2009 թվականից ԵՊՀ դասախոս է: 2009-2010թթ.՝ «ՖՖԱ ինվեսթմենթ» ՍՊԸ եւ «Սոնագրո» ՍՊԸ գլխավոր հաշվապահ: 2010-2011թթ.՝ «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ վերստուգող: 2010-2015թթ.՝ «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշն» ՓԲԸ ֆինանսական գծով փոխտնօրեն: 2011-2018թթ.՝ «ՖԻՆՍ» ՓԲԸ տնօրեն: 2013-2015թթ.՝ «ԱֆինաՊալլադա» շինարարական ՓԲԸ հայաստանյան մասնաճյուղի գլխավոր հաշվապահ:

2013-2018թթ.՝ «Հյուսիսային պողոտա 6» համատիրության գլխավոր հաշվապահ:  2013-2018թթ.՝ «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ վերստուգող: 2014-2015թթ.՝ «Գրիման» ՍՊԸ գլխավոր հաշվապահ: 2015-2018թթ.՝ «Բակտեկ Էկո» ՍՊԸ տնօրեն: 2016-2018թթ.՝ «Մեծն Ներսես» բարեգործական հկ գլխավոր հաշվապահ: 2017-2018թթ.՝ «Կենցաղային քիմիայի գործարան» ՍՊԸ գլխավոր հաշվապահ: 2017-2018թթ.՝ «Ինտերքլին» ՍՊԸ ֆինանսական տնօրեն, «Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ վերստուգող: 2018թ.՝ «Գոլդեն Տոբակո» ՍՊԸ գլխավոր հաշվապահ: 2018թ. փետրվար- նոյեմբեր՝ «Կոտայք գարեջուր» ՍՊԸ ներքին աուդիտոր: 2018թ. մարտ-դեկտեմբեր՝ «Համազգային հայ կրթական եւ մշակութային» հիմնադրամի գլխավոր հաշվապահ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am