National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Հայկ Հերբերտի Գեւորգյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
25.11.1967
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն

Ծնվել է 1967թ. նոյեմբերի 25-ին Երեւանում:

1985-1987թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1984-1985թթ. սովորել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում: 1987թ. ընդունվել է ԵրՊԻ Լենինականի մասնաճյուղի ավտոմատ կառավարման համակարգեր ֆակուլտետը, 1990թ. թողել է ուսումը եւ զբաղվել մասնավոր ձեռներեցությամբ:

1994-1996թթ. աշխատել է «Լրագիր» օրաթերթի թղթակից: 1996-1998թթ. զբաղվել է  մասնավոր ձեռներեցությամբ: 1998-2018թթ. աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից, լուսանկարիչ, տնտեսական մեկնաբան: 2013-2019թթ.՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS