National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Հովհաննես Հենզիկի Իգիթյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
14.04.1960
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1960թ. ապրիլի 14-ին:

1982թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը: Ճարտարագետ: 1980-1982թթ.՝ ԵրՊԻ ռազմական ամբիոնը՝ ստանալով լեյտենանտի սպայական կոչում:

1981-1984թթ. աշխատել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքների բաժնի լաբորանտ, ճարտարագետ, կրտսեր գիտաշխատող: 1984-1988թթ.՝  ԵրՊԻ գիտահետազոտական աշխատանքների բաժնի «Էլեկտրական մեքենաների դիագնոստիկայի» գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ավագ գիտաշխատող: 1988-1990թթ.՝  ԵրՊԻ «Վերգետնյա արագընթաց տրանսպորտ» գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող:

Մասնակցել է «Ազատ շուկայական հարաբերություններ», «Պետական-մասնավոր համագործակցության կարգավորում», «Արհմիությունների դերը Ֆրանսիայում» քաղաքագիտության եւ տնտեսագիտության (1990թ., Սորբոնի համալսարան, Փարիզ), «Դիվանագիտական եւ հյուպատոսական ծառայություն», «Դիվանագիտական արարողակարգ» ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի հեռակա (1992-1993թթ.), «Ներդրումներ ձեռնարկատիրական եւ բնակելի ոլորտում», «Նոտարական համակարգ», «Հիպոտեկային վարկավորման պայմաններ», «Ֆինանսավորման աղբյուրների չափորոշիչներ», «Գործարքների կարգավորում Ֆրանսիայում»՝  Ֆրանսիայի անշարժ գույքի ֆեդերացիայի միջազգային վարչության եւ «107 Պրոմենադ» գործակալության, «Ապօրինի ֆինանսական սխեմաներ. տեսակներ, բացահայտում, խուսափում»՝ Ֆրանսիայի ֆինանսների նախարարության դրամական միջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության,«Ֆրանսիայի հարկային համակարգ»՝ Ֆրանսիայի հարկային ծառայության (2004-2006թթ.) դասընթացներին:

1999-2002թթ. եղել է Երեւանի «Կենտրոն» համայնքի թաղապետարանի իրավախորհրդատու: 2003-2018թթ.՝ Հայաստանում Եվրամիության առեւտրի պալատի գործադիր տնօրեն, 2003-2008թթ.՝ Եվրամիության «ՏԱՍԻՍ» ծրագրի մի շարք նախագծերի փորձագետ, 2004-2005թթ.՝  «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն: 2006-2012թթ.՝ «107 Պրոմենադ» (Ֆրանսիա) անշարժ գույքի գործակալության միջազգային նախագծերի մենեջեր: 2007-2011թթ.՝ «Եվրոպոլիս» ՍՊԸ (Ղազախստան) միջազգային նախագծերի մենեջեր: 2012-2017թթ.՝ «Վինսի Գրուպ»-ի (Ֆրանսիա) խորհրդական: 2014-2015թթ.՝ «ՖԻԱԲՍԻ» (Համաշխարհային անշարժ գույքի ֆեդերացիա, Ֆրանսիա) նախագահի խորհրդական, 2015-2016թթ.՝ «ՀԱՐՔՈ Գրուպ»-ի (Բելգիա) ներկայացուցիչ:

1990 թվականից   Ֆրանսիայի  «ՍՈՍ ԱՐՄԵՆԻ ԿՈՏ Դ'ԱԶՈւՐ» բարեգործական կազմակերպության խորհրդի անդամ է:

1990-1995թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: ԳԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ:

1995-1999թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար: «Հանրապետություն» խմբակցության անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS