National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Վարդան Նահապետի Վարդանյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
29.11.1955
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1955թ. նոյեմբերի 29-ին Երեւանում:

1982թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ Տնտեսական գիտությունների թեկնածու:

1973-1974թթ. եւ 1974-1975թթ. Երեւանի «Ռելեի» գործարանում աշխատել է խառատ։ 1974թ.՝ Աբովյան շրջկոոպի մթերման գրասենյակի պահակ։ 1975-1978թթ.՝ Երեւանի մեխանիկական գործարանի էլեկտրիկ։ 1979-1981թթ.՝ Աբովյանի «Սիրիուս» գործարանի տնտեսագետ-նորմավորող։ 1981-1983թթ.՝ Աբովյանի շրջխորհրդի գործկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչ։ 1983-1991թթ.՝ Առինջի սովխոզի տնօրեն։ 1991-1995թթ.՝ Կոտայքի շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ։ 1996թ.՝ Երեւանի քաղաքապետարանի ծրագրերի եւ կանխատեսումների բաժնի առաջատար մասնագետ։ 1996-1998թթ.՝ «Երեւանի ջրմուղ-կոյուղի» թիվ 2 դուստր ձեռնարկության տնօրեն։ 1998-2003թթ.՝ «Զվարթնոց» ՊՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։ 2003-2004թթ.՝ Կոտայքի մարզպետի խորհրդական։ 2004-2007թթ.՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ։ 2007-2012թթ.՝ ՀՀ քաղաքաշինության նախարար։ 2012-2017թթ. զբաղվել է ձեռնարկատիրությամբ: 2017-2018թթ.՝ «Վ.Վ.Վ. գրուպ» ՍՊԸ գլխավոր տնօրեն:

2015 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահի տեղակալ է:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է Անանիա Շիրակացի մեդալով (2011թ.):

Ամուսնացած է, ունի երեք զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS