National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արայիկ Ռազմիկի Աղաբաբյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
19.03.1962
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1962թ. մարտի 19-ին Արմավիրում (նախկինում՝ Հոկտեմբերյան):

1986թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմություն եւ իրավունք բաժինը: Մանկավարժ:

1979-1981թթ. եղել է Արմավիրի կենցաղ-սպասարկման կոմբինատի բանվոր: 1986-1988թթ. դասավանդել է Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցում: 1988-1990թթ. աշխատել է նույն դպրոցի կազմակերպիչ: 1990-1991թթ.՝ Հոկտեմբերյանի թիվ 10 միջնակարգ դպրոցի ուսուցիչ: 1990թ. ընտրվել է Ժողովրդական պատգամավորների առաջին գումարման Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի պատգամավոր: 1991-1995թթ. եղել է Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի պատասխանատու քարտուղար, 1995-1996թթ.՝ քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ: 1996-1998թթ. եղել է Արմավիրի մարզպետի խորհրդական, 1998-1999թթ.՝ Արմավիրի մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների եւ հանրապետական գործադիր մարմինների մարզային ծառայությունների համակարգման վարչության պետ: 1996-1999թթ. եղել է Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ: 2004-2006թթ.՝ «Իռամեն» ՓԲԸ տնօրենի տեղակալ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2008-2012թթ.՝ Արմավիրի մարզպետի տեղակալ:

Ղարաբաղյան շարժման մասնակից է (աջակցել է կամավորական ջոկատների կազմավորման եւ նյութատեխնիկական ապահովման գործընթացին):

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 6 ընտրատարածքը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել «Պետական սահմանի պահպանությանը գործուն աջակցության համար» պատվոգրով (1997թ., ՌԴ դաշնային սահմանապահ ծառայություն):

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:







ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am