National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Էդգար Արմենի Առաքելյան

Ծնվել է 1983թ. ապրիլի 17-ին Երեւանում:

2004թ. ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը, 2007թ.՝ նույն բուհի ասպիրանտուրան: Քաղաքագետ: 2008թ.՝ «Առաջնորդների զարգացման կենտրոն» հիմնադրամի դասընթացը:

2007թ. եղել է «Երիտասարդական նվաճումներ» հկ բանավեճերի ակումբների ծրագրի աշխատակից: 2008-2009թթ.՝ «Մեդիա Գրուպ» ՍՊԸ պատվիրատուների սպասարկման մենեջեր: 2010թ.՝ «Իդեա Լաբ» ՍՊԸ տնօրեն: 2010-2011թթ.՝ «1in.am» լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր կազմի անդամ, մարկետինգի եւ զարգացման պատասխանատու: 2011-2013թթ.՝ «Սաս Գրուպ» ընկերության առցանց մարկետինգի պատասխանատու, 2013-2016թթ.՝ «Շեն Հոլդինգ» ՓԲԸ մարկետինգի ղեկավար: 2016-2017թթ.՝ «Բի Վեբ Սիսթեմս» ընկերության ծրագրավորող, 2017-2018թթ.՝ «Թեոկեն» ՍՊԸ ծրագրավորող:

2008թ. մասնակցել է «ՀԻՄԱ» երիտասարդական շարժմանը, 2010-ին մի խումբ համախոհների հետ ստեղծել է «Մենք դե՜մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը: 2019թ. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS