National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Արկադի Սանասարի Խաչատրյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
29.01.1975
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողովներ
02.07.2020
Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով  (Հանձնաժողովի նախագահ)
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1975թ. հունվարի 29-ին Վանաձորում (նախկինում՝ Կիրովական):

1997թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Տնտեսագետ-մաթեմատիկոս: 1997թ. ընդունվել է Կառավարման պետական համալսարանի (Մոսկվա) ֆինանսական մենեջմենթի ինստիտուտի ասպիրանտուրան, այնուհետեւ տեղափոխվել եւ 2000թ. ավարտել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀ ՖԷՆ ՏՀԻ) ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու: 2005թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը: Իրավագետ: 2004թ. ընդունվել է ՀՀ ՖԷՆ ՏՀԻ դոկտորանտուրան, ապա տեղափոխվել եւ 2007թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի դոկտորանտուրան: 2009թ. ավարտել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցը («բանակցությունների վարում»):

Վերապատրաստվել եւ կրթական ծրագրերի շրջանակներում ավարտել է Ուկրաինայի նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիան (2000թ.), Վիեննայի միավորված ինստիտուտը (JVI) (1999թ. եւ 2004թ.), Բիրմինգհեմի համալսարանի կառավարման ինստիտուտը (2005թ.):

1997-1998թթ. աշխատել է «Օնիքս» ՓԲԸ (Մոսկվա) ֆինանսական մենեջեր, «Ադիքս» ֆինանսական ընկերություն» ՓԲԸ (Մոսկվա) բրոքեր: 1998-2003թթ.՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ապահովագրական տեսչության առաջատար մասնագետ, բաժնի պետ, ապահովագրական տեսչության պետի տեղակալ- վարչության պետ, ապահովագրական տեսչության-գլխավոր վարչության պետ: «Ապահովագրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության տնօրեն: 2003-2015թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի տեղակալ, փորձագիտական-վերլուծական վարչության պետի տեղակալ, փորձագիտական-վերլուծական վարչության պետ: 2012 թվականից՝ ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի, 2018 թվականից Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քաղաքացիական իրավունքի եւ քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս է: 2015-2018թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, 2018-2019թթ.՝ ՀՀ ԿԲ նախագահի խորհրդական:

2008-2011թթ. եղել է ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի քարտուղար: 2011-2013թթ.` ՀՀ եւ ԵՄ միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների՝ տնտեսական, ֆինանսական եւ ոլորտային համագործակցության հարցերի խմբի, ինչպես նաեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու հարցերի խմբի անդամ: 2011-2016թթ.՝ «ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ, «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ բաժնետերերի ժողովի եւ խորհրդի անդամ: 2015-2016թթ.՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2011-2018թթ.՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանրապետության նախագահի կրթական պարգեւների շնորհման հանձնաժողովի անդամ: 2016-2018թթ.՝ ՀՀ կառավարության մշտապես գործող ֆինանսատնտեսական, սոցիալական, պետաիրավական, տարածքային զարգացման եւ բնապահպանական նախարարական կոմիտեներում ՀՀ ԿԲ ներկայացուցիչ: 2016-2019թթ.՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդական է (2012թ.): Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով (2013թ.):

Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS