Տպել
Անի Տաճատի Սամսոնյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
10.02.1990
Կուսակցություն
«Լուսավոր Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1990թ, փետրվարի 10-ին Երեւանում:

2011թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժինը: 2013թ.՝ ԳԱԱ  Միջազգային գիտակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժինը:

2010-2012թթ. եղե է Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գիտաշխատող: 2012-2013թթ.՝ «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերության լրագրող: 2012-2013թթ.՝ «Diplomat.am» վերլուծական կայքի հոդվածագիր («Տեղեկատվական պատերազմներ եւ քարոզչություն» խորագրով հոդվածաշար): 2013-2014թթ.՝ «Հայնյուզ» մամուլի ակումբի համակարգող:

2015թ.՝ «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության, այնուհետեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության մամուլի խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի տեղակալ: «Ելք» խմբակցության անդամ:

2018-2019թթ.՝ Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Լույս» խմբակցության անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է: