Արմեն Էդիկի Եղիազարյան
Հերթական համար |
||
Ծննդյան թիվ |
01.06.1980 |
|
Կուսակցություն |
«Լուսավոր Հայաստան» |
|
Խմբակցություն |
||
Հանձնաժողովներ |
||
Անդամակցություն |
||
Էլ. փոստ |
Ծնվել է 1980թ. հունիսի 1-ին Վանաձորում:
2002թ` ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի էկոնոմիկայի, սոցիոլոգիայի եւ իրավունքի ֆակուլտետի կառավարում բաժինը: 2005թ.՝ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կառավարում բաժնի մագիստրատուրան: Կառավարման մագիստրոս:
Մասնակցել է «Գերմանիայի կրթական համակարգը, աշխատանքային շուկա, փոքր եւ միջին բիզնեսի ծառայություններ, ձեռնարկությունների զարգացմանն աջակցող ասոցիացիաներ եւ պալատներ» (2013թ., Գերմանիա), «ՔՀԿ-ների կարողությունների զարգացում» (2017թ., Հայաստանի ամերիկյան համալսարան), «Տեղական քաղաքականություն եւ քաղաքացիական մասնակցություն» (2018թ., Լիդերների միջազգային ակադեմիա (IAF), Գերմանիա) դասընթացներին:
2000-2006թթ. եղել է «Պիրամիդա Կվինտ» ՍՊԸ տնօրեն: 2007-2010թթ.՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ «Վանաձոր» մասնաճյուղի վարկային մասնագետ, 2010-2015թթ.՝ ֆինանսական խորհրդատու: 2009-2019թթ.՝ «Կովկասյան քաղաքների ցանց» Վանաձոր-Ռեգեն համագործակցության (GIZ) շրջանակներում «Վանաձորի տնտեսական զարգացման կենտրոն» ծրագրի ղեկավար: 2015-2017թթ.՝ «Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտե» (CISP) ոչ առեւտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի համակարգող, «Բիզնես պլանի պատրաստում» թեմայով դասընթացավար (թրեյներ):
2009-2019թթ. եղել է «Լոռու մարզի երիտասարդ տնտեսագետների ասոցիացիա» հկ հիմնադիր նախագահ: 2016-2019թթ.՝ Վանաձորի ավագանու մշակույթի, կրթության, սպորտի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: