Տպել
Տաթեւիկ Արմենի Հայրապետյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
30.09.1989
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1989թ. սեպտեմբերի 30-ին Երեւանում:

2010թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 2012թ.՝ նույն ֆակուլտետի մագիստատուրան: Պատմաբան: 2016թ.՝ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու:

2011-2012թթ. աշխատել է «News.am» լրատվական գործակալության վերլուծաբան, ադրբեջաներենի թարգմանիչ : 2012-2014թթ.՝ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Ադրբեջանի հարցերով փորձագետ: 2014-2016թթ. կամավորության հիմունքներով եղել է «Հայաստանի եվրոպական երիտասարդական պառլամենտ» հկ փոխնախագահ: 2016-2018թթ.՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար: 2017 թվականից դասավանդում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Համահեղինակ է մեկ մենագրության, հեղինակ՝ երկու մենագրության, 40-ից ավելի գիտական եւ վերլուծական հոդվածների:

Ամուսնացած չէ: