Տպել
Մանե Վանյայի Թանդիլյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
03.04.1978
Կուսակցություն
«Լուսավոր Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին Ալավերդի քաղաքում:

1999թ. ավարտել է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը: Մանկավարժ: 2002թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը: Բիզնեսի կառավարման մագիստրոս:

2003-2004թթ. աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ ֆինանսական վերլուծաբան: 2004թ.՝ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ հաշվապահ: 2004-2006թթ.՝ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ գլխավոր հաշվապահ: 2006-2008թթ.՝ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ գլխավոր հաշվապահ: 2009-2017թթ.՝ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ: 2016 թվականից Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի՝ ACCA (Association of Chartered Certified Accountantse) անդամ է:

12.05.2018-14.01.2019թթ. եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:

2017-2018թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 1 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Ելք» խմբակցության անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: