Տպել
Երջանիկ Մանվելի Հակոբյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
19.12.1988
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1988թ. դեկտեմբերի 19-ին Երեւանում:

2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2014թ.՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2018թ.՝ ՀՀ փաստաբանական դպրոցը: Մաքսային ծառայության մայոր:

2012-2014թթ. ուսմանը զուգահեռ աշխատել է մասնավոր ընկերության մարկետինգի եւ շուկայի զարգացման պատասխանատու: 2014-2017թթ.՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի ավագ հետաքննիչ:

2015-2016թթ.՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս: 2017-2018թթ.՝ «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի իրավաբան եւ միջազգային-վարկային պայմանագրերի կառավարման մասնագետ: 2018թ. հունիս-նոյեմբեր՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, այնուհետեւ վարչության պետ:

2015-2017թթ.՝ ԱՊՀ մասնակից երկրների մաքսային ծառայության ղեկավարների խորհրդի հետաքննության եւ նախաքննության հարցերով աշխատանքային խմբի անդամ: 2016-2017թթ.՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային առընթեր մաքսային օրենսդրության խախտումների հարցերով, ինչպես նաեւ մաքսային գործերով փորձաքննության հարցերով աշխատանքային խմբերի անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած չէ: