Տպել
Սոֆիա Ազատի Հովսեփյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
20.04.1981
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Կառավարությանն ուղղված գրավոր հարցերի պատասխաններ 


Ծնվել է 1981թ. ապրիլի 20-ին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում:

2006թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության եւ հոգեբանության ֆակուլտետի իրավաբանական հոգեբանության բաժինը: 2017թ.՝ նույն բուհի լոգոպեդիայի եւ վերականգնողական թերապիայի ամբիոնի հայցորդ է:

2007-2008թթ. եղել է «Հույսի կամուրջ» հկ արտ թերապեւտ, 2007-2018թթ.՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի հոգեբան, արտ թերապեւտ: 2007-2008թթ.՝ UNISEF-ի «Կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում հատուկ կրթության մասնագետների վերապատրաստող: 2008 թվականից՝ «Ներառական կրթություն» դասընթացի վերապատրաստող մասնագետ, փորձագետ: 2009-2013թթ.՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն եւ խնամք» հկ «Առողջ ապրելակերպ» ծրագրի դասավանդող մասնագետ: 2010-2011թթ.՝ «Փրկենք երեխաներին» հկ «Տարածաշրջանային նախաձեռնություն» ծրագրի համակարգող: 2015 թվականից՝ «Հույս եւ օգնություն» հկ «Սեռական բռնություն», «Հանդուրժողականություն, խարան եւ խտրականություն, կարծրատիպեր», «Ապահով համացանց» ծրագրերի սեմինարավար: 2013-2015թթ.՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հկ «Ներառական կրթության դժվարությունները եւ պատճառները» ծրագրի փորձագետ: 2013-2018թթ.՝ «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հկ ներառական կրթության վերապատրաստող մասնագետ: 2015-2018թթ.՝ Գյումրիի «Էմիլի արեգակ» խնամքի կենտրոնի դասընթացավար, խորհրդատու: 2016-2018թթ.՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» հկ վերապատրաստող մասնագետ: 2016-2018թթ.՝ «Հույսի կամուրջ» հկ «Սահուն անցում մանկապարտեզից դպրոց» ծրագրի համակարգող: 2018 թվականից՝ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի դասախոս: 2018-2019թթ.՝ Շիրակի մարզպետի տեղակալ:

2004-2007թթ.՝ «Վորլդ Վիժն Հայաստան» (World Vision Armenia) միջազգային կազմակերպության հոգեբան: 2005-2011թթ.՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության երիտասարդական բաժնի ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրերի ուսուցանող: 2006-2011 «Հոգեբանների ակումբ»-ի անդամ: 2008-2011թթ.՝ «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոն» հկ գործող անդամ: 2009-2017թթ.՝ ՀՀ դպրոցներում «Թմրամիջոցների դեմ պայքարի» կոալիցիայի անդամ: 2009թ.՝ «Ճանաչիր քո երկիրը», 2011թ.՝ «Պատմամշակութային հուշարձանների պահպանում» նախաձեռնությունների հիմնադիր անդամ: 2010թ.՝ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ», 2014թ.՝ «Ոչ թալանին» (Էլեկտրիկ Երեւան), «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին», 2015թ.՝ «Ապրանքներ անմիջապես գյուղերից», 2016թ.՝ «Աջակցություն թիկունքից առաջնագիծ», «Աջակցենք զոհված զինվորների ընտանիքներին» նախաձեռնությունների հիմնադիր անդամ, համակարգող: 2014թ.՝ «Դեմ եմ» շարժման կրթության հարցերի համակարգող: 2016թ.՝ Կողբ եւ Բերդավան համայնքներում իրականացվող «Եռաչափ մոդելավորում» եւ «Ծրագրավորում» ծրագրերի համակարգող: 2017թ.՝ «Ինովացիոն եւ տեխնոլոգիական համայնք» սոցիալական հասարակական կազմակերպության հիմնադիր:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

«Խաղանք եւ սովորենք», «Համընդհանուր ներառում» ուսումնաօժանդակ ձեռնարկների եւ մի շարք հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած չէ: