National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Արթուր Իշխանի Մանուկյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
30.07.1970
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ

Ծնվել է 1970թ. hուլիսի 30-ին Երեւանում:

1989 թ. ավարտել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի բաժինը:  1998 թ.՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը:

1997-2000 թթ.  աշխատել է «Ա1+» հեռուստաընկերության ռեժիսոր, 2001-2003 թթ.՝  «Հայրենիք» հեռուստաընկերության ռեժիսոր: 1990-1994 թթ. եւ 2010-2019 թթ. եղել է «Գոյ» ազգային փորձարարական թատրոնի ռեժիսոր, դերասան: Եղել է Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական եւ Երեւանի կամերային թատրոնների հրավիրյալ դերասան: 1997-2019թթ.՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի երգիչ:

2015 թ. Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:

2018-2019թթ.՝ Երեւանի ավագանու անդամ:

2019 թ. սեպտեմբերի 13-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է  «Գարեգին Նժդեհ» մեդալով ( 2016 թ.):

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS