Հերթական համար |
||
Ծննդյան թիվ |
30.07.1970 |
|
Կուսակցություն |
«Քաղաքացիական պայմանագիր» |
|
Խմբակցություն |
||
Հանձնաժողով |
||
Էլ. փոստ |
Ծնվել է 1970թ. hուլիսի 30-ին Երեւանում:
1989թ. ավարտել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի բաժինը: 1998թ.՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը:
1997-2000թթ. աշխատել է «Ա1+» հեռուստաընկերության ռեժիսոր, 2001-2003թթ.՝ «Հայրենիք» հեռուստաընկերության ռեժիսոր: 1990-1994թթ. եւ 2010-2019թթ. եղել է «Գոյ» ազգային փորձարարական թատրոնի ռեժիսոր, դերասան: Եղել է Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական եւ Երեւանի կամերային թատրոնների հրավիրյալ դերասան: 1997-2019թթ.՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի երգիչ:
2015թ. Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:
2018-2019թթ.՝ Երեւանի ավագանու անդամ:
2019թ. սեպտեմբերի 13-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով ( 2016 թ.):
Ամուսնացած է, ունի մեկ զավակ: