Տպել
Ստեփան Սամվելի Ստեփանյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
30.05.1988
Կուսակցություն
«Լուսավոր Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն

Ծնվել է 1988թ. մայիսի 30-ին Երեւանում:

2010թ. ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը:  Քաղաքագետ-միջազգայնագետ: 2016թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի ասպիրանտուրան:

2009-2010թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության փորձնակ: 2011 թվականից դասավանդում է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում, 2014-2016թթ.` Հայաստանում ֆրանսիական քոլեջում: 2011-2018թթ. եղել է  «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի առաջատար, ապա գլխավոր մասնագետ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: