Տպել
Կարեն Ժիրայրի Գրիգորյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
12.12.1989
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ

Ծնվել է 1989թ. դեկտեմբերի 12-ին  Արմավիրի մարզի Փարաքար գյուղում:

2010թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիրառական մաթեմատիկայի  ֆակուլտետը: Նույն թվականին մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի  «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ներածական դասընթացին,  2011թ.՝ նույն հիմնադրամի  բնակարանային ֆինանսավորման ուսումնական դասընթացին (KfW-ի ստանդարտներով):

2010-2012թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ: 2011-2012թթ. եղել  է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի վարկային բաժնի մասնագետ: 2012-2013թթ.՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի մասնագետ-գանձապահ: 2013-2016թթ.՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարկային մասնագետ: 2018թ. մարտ՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ավագ մասնագետ:

2018թ. մարտ-մայիս՝  «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ բիզնեսի զարգացման վարչության մասնագետ: 2018-2020թթ. եղել է Արմավիրի մարզպետի տեղակալ:

2016 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

2020թ. դեկտեմբերի 17-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային  ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: