Տպել
Վահագն Հովիկի Ալեքսանյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
04.08.1993
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1993թ. օգոստոսի 4-ին Իջեւանում:

2014-2016թթ. ծառայել  է ՀՀ զինված ուժերում: Պահեստազորի սերժանտ:

2019թ. ավարտել  է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը: Արաբագետ:

2019թ. ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» բաժնի մագիստրատուրան:

Մասնակցել  է Հորդանանի պետական համալսարանի արաբերենի ուսուցման դասընթացին (2017-2018 թթ., Հորդանանի Հաշիմյան Թագավորություն), «Արեւելյան գործընկերություն. առկա իրավիճակ եւ հնարավոր հեռանկարներ» ամառային դպրոցի դասընթացին (2019թ., Բելառուս):

2019-2021թթ.  եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող, 2021 թվականից՝ հասարակական հիմունքներով:

2021թ. ապրիլի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել  «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած չէ: