National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Հերիքնազ Սարգսի Տիգրանյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
25.02.1972
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1972թ. փետրվարի 25-ին Արմավիրի մարզի Փշատավան գյուղում։

1996թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան:

Մասնակցել է «Աշխատանքի ուսումնասիրության հետազոտական մեթոդները» դասընթացին (2009թ., Վ.Վ. Գիրի անվան աշխատանքի ազգային ինստիտուտ (V.V Giri National Labour Institute), Նյու Դելի):

1996-2001թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության առաջատար իրավաբան: 1997-2003թթ. եղել է ԵՊՃՀ, 2000-2010թթ.՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի, 2008-2012թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի, 2012-2015թթ.՝ ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոս: 2001-2004թթ՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES), 2004-2005թթ.՝ «Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն» հկ քաղաքացիական ուսուցանող: 2006-2008թթ.՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական  տեսչության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ: 2008-2009թթ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետ: 2009-2018թթ.՝  «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ իրավախորհրդատու:

2006 թվականից արտոնագրված փաստաբան է, ՀՀ փաստաբանների պալատի անդամ: «Տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիական կրթության կենտրոն» հկ հիմնադիր նախագահն է:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): 06.02.2019-08.02.2019թթ.՝ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 08.02.2019-02.08.2021թթ.՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ՀՀ աշխատանքային իրավունքի վերաբերյալ մի շարք ձեռնարկների համահեղինակ է: Ճանաչվել է ՀՀ փաստաբանական դպրոցի տարվա լավագույն դասախոս (2013թ.):

Ամուսնացած է:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am