Տպել
Արթուր Ռազմիկի Դավթյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
08.06.1975
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1975թ. հունիսի 8-ին Երեւանում:

1998-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Պահեստազորի կրտսեր լեյտենանտ: 1997թ. ավարտել է Երեւանի «Վարդանանց» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1998թ.՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական ֆակուլտետը: Անասնաբույժ: 2005թ.՝ Երեւանի «Գլաձոր» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան: 2017թ.՝ Երեւանի «Գալիք» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ-կառավարիչ: 2022թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի հայցորդ է: Շախմատի սպորտի վարպետի թեկնածու է:

1998 թվականից ՀՀ փաստաբանների միության անդամ է, 2005 թվականից՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ: 2016-2018թթ.՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ:

2003-2004թթ. եղել է «Իրավունքի պաշտպան միավորում» ՀԿ ծրագրի ղեկավար: 2004-2012թթ.՝ «Իրավունքի պաշտպան» ՍՊԸ փաստաբան: 2005-2018թթ.՝ «Իրավունքի պաշտպան միավորում» ՀԿ եւ դրան առընթեր առեւտրային արբիտրաժի նախագահ: 2005-2006թթ.՝ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս: 2012-2018թթ.՝ «Դավթյան» եւ գործընկերներ փաստաբանական գրասենյակ ՍՊԸ տնօրեն-փաստաբան: 2018թ. սեպտեմբեր-2019թ. հունվար՝ Երեւանի ավագանու անդամ («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք): 2019թ. հունվարից դասավանդում է ՀՀ փաստաբանական դպրոցում:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: